Ըմբիշներ Սաֆարյանն ու Աթյանը ուղեգրեր չնվաճեցին

12:12 - 24 Ապր, 2016

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում ավարտին է մոտենում Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը:

Ազատ ոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և (86 կգ) քաշային Շամիր Աթյանը ուղեգրեր չնվաճեցին:

65 կգ քաշային Սաֆարյանը, ով հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի և ուղեգրի համար, երրորդ տեղի համար պայքարում 0:11 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Ստեֆանով Նովաչկովին:

86 կգ քաշային Շամիր Աթյանը 4:5 հաշվով պարտվեց իր երկրորդ սփոփիչ գոտեմարտում:

Հիշեցնենք, որ 97 կգ քաշային, Հայաստանի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ` ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ