Ըմբիշ Գեորգի Կետոևը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

10:52 - 24 Ապր, 2016

Մոնղոլիայում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) ուղեգիր է նվաճել: 

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով մտավ եզրափակիչ  (11:0, 11:0 և 7:0), որտեղ կմրցի ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովի:

65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում 1:4 հաշվով պարտվեց վրացի մարզիկին, սակայն վերջինս հասավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Սաֆարյանին շարունակելու պայքարը: Սփոփիչ գոտեմարտում հայ մարզիկը 6:2 հաշվով հաղթեց ֆրանսիացի ըմբիշին: Սաֆարյանը կպայքարի բրոնզե մեդալի և ուղեգրի համար:

74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվեց քառորդ եզրափակչում և լքեց պայքարը:

86 կգ քաշային Շամիր Աթյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում ամերիկացի մարզիկին, սակայն հնարավորություն էր ստացել շարունակելու պայքարը: Սփոփիչ առաջին գոտեմարտում Աթյանը 10:2 հաշվով հաղթեց հունացի մարզիկին: Երկրորդ սփոփիչ գոտեմարտում հայ մարզիկի մրցակիցը լեհ ըմբիշ է:

Լուսանկարը` Getty Images

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ