- Առնվազն տասը երկիր ցանկություն է հայտնել 2036 թ. ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար, - ասել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը։ - Մոլորակի կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ խաղերի ժամկետները գլոբալ տաքացման պատճառով հետաձգվեն:
Սաուդյան Արաբիան և Քաթարը պատրաստվում են ընդունել 2036թ. խաղերը: Ինդոնեզիան և Հնդկաստանը նույնպես պոտենցիալ հյուրընկալողներ են:
Վերջին տարիներին օլիմպիական խաղերի անցկացման նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ նվազել էր: 2024 և 2028 թվականների ամառային խաղերի համար հայտ էին ներկայացրել միայն Փարիզը և Լոս Անջելեսը, ինչի արդյունքում երկու քաղաքներն էլ դարձան հաջորդաբար 33-րդ և 34-րդ խաղերի մայրաքաղաքներ . . .
Բախը օլիմպիական խաղերի անցկացման նկատմամբ հետաքրքրության վերածնունդը կապում է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված բարեփոխումների հետ:
ՄՕԿ -ի առաջնորդը գովեստով է խոսել առաջիկա խաղերի մասին. «Փարիզի կազմկոմիտեի նախապատրաստության ընթացքը համահունչ է բարեփոխումների ծրագրին»: