Բելգրադի ռինգում այսօրվանից իրենց մրցավեճն են սկսում Եվրոպայի 35 երկրներ ներկայացնող ավելի քան 400 մարզիկ –մարզուհիներ: Նրանք բոլորը մեկ նպատակ ունեն ՝ դառնալ մրցանակակիր: Իսկ խաղարկվում է մեդալների 25 հավաքածու / տղամարդկանց 13 և կանանց 12 քաշային կարգերում /:
Մասնակիցներն արդեն տեղյակ են նաև, որ յուրքանչյուրն քաշային կարգի ՝ առաջին ությակում տեղ գտնողները, այսինքն քառորդ եզրափակիչ մտնողները, կարժանանան դրամական պարգևների:
Հուսանք, որ վիճարկվող մրցանակներից անմասն չեն մնա նաև կաշվե ձեռնոցի մեր վարպետները / 13 տղամարդ և 6 կին /:
Հավելենք, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվում: