13 – ԹԻՎԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԵՑ

10:57 - 10 Ապր, 2024

Եվրոպայի կանանց ֆուտբոլի 2025թ.  առաջնության ընտրական փուլում հաջողության հասավ Հայաստանի հավաքականը:  

Մեր թիմը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի << Սլավիա >>  ստադիոնում    3 : 2 հաշվով հաղթեց տանտիրուհիներին:

Հյուրերից գոլի հեղինակ դարձան Լարա Կազանչյանը,  Վերոնիկա Ասատրյանը և Անի Սաֆարյանը: Վերջինը, ի դեպ,  իր թիմի հաղթանակը ապահովեց մրցավարտին ՝  90 –րդ րոպեին:

Այդ հաղթանակը մերոնց համար  կարելի է համարել պատմական, քանզի պաշտոնական խաղում  առաջին ու վերջին հաջողությունը գրանցվել է Ֆարերյան կղզիների ընտրանու հետ  13 տարի առաջ կայացած խաղում / նկատի չունենք  2021թ. ընկերական խաղում ղազախների դեմ տոնած հաղթանակը / :  

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը ասպարեզ էր հանել հետևյալ մարզուհիներին.
1. Ալինա Պողոսյան, 2. Միլանա Վարդանյան, 4. Սավաննա Թեյլոր, 5. Լիանա Ղազարյան, 7. Աննա Դալլաքյան, 8. Լարա Կազանչյան, 9. Օքսաննա Պիզլովա (6. Անի Սաֆարյան, 70), 10. Մարալ Արթին (թիմի ավագ), 11. Վերոնիկա Ասատրյան (14. Կլաուդիա Չոլակյան, 90+5), 17. Մանե Ներսեսյան, 22. Անի Ղուկասյան (18. Մարինե Կարապետյան, 59)
Պահեստայիններ՝ 12. Լիլիթ Բաբայան, 16. Էլլա դե Կրույֆ, 13. Տաթև Խաչատրյան:

Հուսանք, որ հաջողությունը հայաստանի ֆուտբոլիստուհիների համար շարունակական կդառնա:

Այս խաղից հետո մեր թիմը չորրորդ խմբում  երեք  միավորով ընթանում է երկրորդ տեղում:  

Ընտրական մրցաշարի հաջորդ տուրում, մայիսի 31-ին, մերոնք  կհյուրընկալեն  Ղազախստանի  հավաքականին։

 

Այլ նորություններ