Ծանրորդների համար վճռորոշ դեր ունի Թաիլանդում մարտի 31 –ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությունը: Օլիմպիական ընտրական մրցաշարի առումով, այդ ստուգատեսը վերջին վարկանիշայինն է:
Հայաստանը մրցումներում կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը ( երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը ( երկուսն էլ ՝ +109կգ ): Նրանք մրցավայր կմեկնեն վաղը՝ լուսադեմին:
Մեր պատվիրակներից առաջինը, ապրիլի վեցին, ծանրահարթակ կելնի Անդրանիկ Կարապետյանը:
Ստուգատեսը կավարտվի ապրիլի 11 –ին, իսկ մայիսի վերջերին կհրապարակվի Փարիզի խաղերին մասնակցող ծանրորդների ցանկը: