ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

16:27 - 26 Մար, 2024

Հայաստանի բասկետբոլի  ֆեդերացիան տարածել է հետևյալ  հաճելի տեղեկությունը. << Տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը:

Երկարատև քննարկումներից հետո ընտրվել է Հայաստանի թեկնածությունը:

Այդ առթիվ Հայաստանի մայրաքաղաք կժամանեն եվրոպական 24 երկրների հավաքականներ:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանի տարածքում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը  խաղային  մարզաձևերի շրջանում:

<< Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է մեծ թվով մասնակիցներով:

Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել:

Առաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում ՝ 2025 թվականի հուլիսին >>, - ասաց Արթուր Նազարյանը >>:

 

Այլ նորություններ