ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

11:07 - 18 Մար, 2024

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման նոր ցանկը: Դրանում տեղ են գտել  նաև մեր երկրի հինգ ներկայացուցիչներ:

Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը առաջինն է նաև  97 կգ քաշայիների սանդղակում:

Մալխաս Ամոյանը / 77 կգ / իր քաշային կարգում երկրորդն է,  Սլավիկ Գալստյանը / 67 կգ / `  երրորդը, Գևորգ Ղարիբյանը  / 60 կգ /՝  հինգերորը, իսկ  5-րդն է, իսկ Հրաչյա Պողոսյանը / 63 կգ / ` վեցերորդը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ մրցաշրջանում  Ա. Ալեքսանյանը, Մ. Ամոյանը և Ս. Գալստյանը Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք են նվաճել:

 

Այլ նորություններ