ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

12:08 - 26 Փետ, 2024

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվեց  սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը:

Հենացատկում կրկին անգերազանցելի էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։

Օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Նույն մրցաձևում  Արթուր Ավետիսյանը գրավեց չորրորդ տեղը։

Նժույգթափերում Գագիկ Խաչիկյանը վերցերորդն էր:  

Հիշեցնենք, որ մեր առաջատար Արթուր Դավթյանը արդեն նվաճել է Փարիզի օլիմպիական խաղերի   բազմամարտում մրցելու ուղեգիր:

Այլ նորություններ