ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

11:27 - 08 Դեկ, 2023

Ինչպես հայտնի է, մեկ ամիս առաջ, Գերմանիայի  Տրոյսդորֆ քաղաքում կայացած ձիասպորտի միջազգային մրցաշարում, Հայաստանի հավաքականի անդամ  Եկատերինա Դուբրովինան De Vivo նժույգով, գեղավարգ մրցաձևում հաղթող էր ճանաչվել: Եվ ահա նոր հաջողություն:

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ նույն ՝  գեղավարգ մրցաձևում,  Եկատերինան  հաջող ելույթ է ունեցել նաև Ֆրանսիայի Լե Ման քաղաքում անցկացված «Մեծ մրցանակ» անվանումով միջազգային մրցաշարում: Նա, ճիշտ է,  այս անգամ  զբաղեցրել է երկրորդ տեղը, բայց դա էլ լուրջ նվաճում է:

 

Այլ նորություններ