ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ

12:17 - 05 Դեկ, 2023

Երևանի << Դինամո >>  մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը: Ստուգատեսը նոր անուններ հայտնաբերեց:Հատկապես գովասանքի է արժանի 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը: Նրա նորամուտը մեծահասակների մրցումներում պսակվեց հաղթանակով: Նրանից բացի, չեմպիոնի պատվին արժանացան  Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հենրիկ Գեւորգյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադեւոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Մրցումներին հայտավորված էր  75 ըմբիշ: Մեծ մասը ընդհանուր լավ պատրաստականություն դրսևորեց և գոհացրեց մասնագետներին:

Մրցաշարի արդյունքներով ձևավորվեց հավաքականը, որը կնախապատրաստվի մրցաշրջան 2024 –ին կայանալիք մրցումներին, հատկապես Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային միջոցառումներին:

 

Այլ նորություններ