ՄՏԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

11:07 - 04 Օգո, 2023

Հայաստանի  բասկետբոլի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականը  Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հերթական հանդիպումը տանուլ տվեց տանտիրուհիների՝ Ալբանիայի թիմին / 53 : 62 /:

Մեր բասկետբոլիստուհիները  գրավեցին երկրորդ տեղը և իրենց համար կիսաեզրափակիչի ճանապարհ հարթեցին:

Կիսաեզրափակիչում մերոնք կմրցեն մալթացիների հետ: Մրցախաղը տեղի կունենա վաղը ՝  օգոստոսի հինգին:

Այլ նորություններ