ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ

11:47 - 03 Օգո, 2023

Հայաստանի մինչ 18 տարեկան բասկետբոլիստուհիների հավաքականը շարունակում է իր հուսադրող ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Երկրորդ խաղում մեր թիմը  73 : 48 հաշվով հաղթեց Կոսովոյի մարզուհիներին:

Հանդիպման արդյունավետ խաղացողը մեր թիմում  Էյվա Օնիլ Էսկանդարյանն էր: Նա վաստակեց  26 միավոր և ութ անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին

 Երրորդ հանդիպումը մերոնք  կանցկացնեն այսօր ՝  օգոստոսի 3-ին` ալբանացիների  հետ:

 

Այլ նորություններ