ՀԱՂԹԱՆԱԿ ՝ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՇՎՈՎ

10:37 - 19 Հուլ, 2023

Եվրոպայի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնության C ենթախմբի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ջիբրալթարի ընտրանին էր: Մեր աղջիկները հաճելիորեն զարմացրին իրենց լավ պատրաստականությամբ և բացահայտ ՝ 63 միավորի  առավելությամբ հաղթանակ տոնեցին ՝ 99 : 36:

Հանդիպման արդյունավետ խաղացող ճանաչվեց  Սեդա Գաբրիելյանը ՝  33 միավոր:  

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի  այսօր, հուլիսի 19-ին` մալթացիների հետ:

Այսօր ասպարեզ կելնեն  նաև  նույն տարիքային խմբի տղաները: Մերոնց մրցակիցն է Սան Մարինոյի հավաքականը:

 

 

Այլ նորություններ