ԱՌԱՋԻԿԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՝ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ

11:17 - 28 Հուն, 2023

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  / UWW / հաստատել է 2024թ․ Փարիզի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերն ընդունող երկրների անունները:

Համաամերիկյան  վարկանիշային մրցաշարը կկայանա Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում, որից հետո նույն վայրում կանցկացվի պանամերիկյան առաջնությունը:

Աֆրիկայի և Օվկիանիայի  վարկանիշային մրցաշարը կանցկացվի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Եվրոպա աշխարհամասում  վարկանիշայինը նշանակված է   Բաքվում, իսկ Բիշքեկը կընդունի Ասիայի վարկանիշայինը, որից հետո նույն մրցավայրում տեղի կունենա Ասիայի առաջնությունը:

Վերջին՝ համաշխարհային  վարկանիշայինը նախատեսված է  Ստամբուլում:

Առաջիկա սեպտեմբերի 16 – 24 – ը Բելգրադում իրենց հարաբերությունները կորոշեն  աշխարհի առաջնության մասնակիցները: Ըմբիշները կպայքարեն խաղարկվող 90 ուղեգրերի համար: Ի դեպ, օլիմպիական քաշային  յուրաքանչյուր կարգի հինգ լավագույնները կստանան Փարիզի ստուգատեսի մասնակցության արտոնագիր:

Մայրցամաքային մրցաշարերում կխաղարկվի 144, իսկ  համաշխարհայինում ՝  54 ուղեգիր: Մրցումների ժամանակացույցը կհրապարակվի ավելի ուշ:

 

 

 

 

Այլ նորություններ