Ֆրանսիայի Բրուզ քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Սալմոնը դեմ է արտահայտվել Փարիզից անօթևաններին տեղափոխելուն: Ըստ որոշ լրատվամիջոցների, իշխանությունները 2024թ. ամառային օլիմպիական խաղերի ժամանակ մտադիր են նրանց վտարել մայրաքաղաքից։
« Մենք չենք աջակցում մեր քաղաքում ադապտացիոն կենտրոնի ստեղծմանը », - ասված է հայտարարությունում:
Անօթևանների համար նախատեսված կենտրոնը գտնվում է երկաթուղային գծերի մոտ ու քննադատվում է « ածխաջրածիններով և ծանր մետաղներով » աղտոտված լինելու համար։ Միաժամանակ, լիովին պարզ չէ, թե ով է պատասխանատու այդ մարդկանց օգնելու առումով։
Քաղաքապետարանը դատապարտում է պետության որոշումը՝ ռեսուրսների ավելորդ ծախսի, այն էլ ՝ ժամանակավոր բնակության համար:
Անօթևանների « Բրուզ » կենտրոնը նախատեսվում է բացել սեպտեմբերին՝ որպես բաշխիչ հաստատություն, որտեղից անօթևանները կտեղափոխվեն երկրի տարբեր գերատեսչությունների մասնագիտացված կենտրոններ։