ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

16:08 - 07 Ապր, 2023

Փարիզում  2024թ. կայանալիք 33 -րդ ամառային օլիմպիական  խաղերի նախապատրաստական աշխատանքները նոր թափ են ստանում: Այդ գլխավոր մարզական իրադարձության մեկնարկին մնացել է 476 օր:

Առաջիկա ամռանը կազմկոմիտեն նախատեսում է սկսել  թեստավորման ծրագիրը: Թեև դրանք   չեն կրկնօրինակի խաղերի մրցումների  ճշգրիտ տարբերակը, սակայն պետք է  ապահովեն  շահագրգիռ կողմերի ներկայությունը:

Թեստային փորձամրցումները  կազմակերպիչներին հնարավորություն կտան կատարել անհրաժեշտ փոփոխություն, որպեսզի ապահովվի  խաղերի սահուն ընթացքը:

Թեստերի վերջնափուլը  2024թ.  հունիսն է, երբ  <<  Ստադ դե Ֆրանս >>  մարզադաշտում կանցկացվի աթլետիկայի մրցաշար: 

Առաջին փորձնական միջոցառումը տեղի կունենա Մարսելում.  հուլիսի 9-16-ը կկայանա   առագաստանավային սպորտի միջազգային խոշոր  մրցաշար:

Ծրագիրը  մշակվել է յուրաքանչյուր մարզաձևի համար  հատուկ պահանջներով և համապատասխանեցվել են միջազգային ֆեդերացիաների հետ:  

Այլ նորություններ