Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտվել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավել է առաջին տեղը և սահմանված գավաթը։
Մեր ծանրորդները նվաճել են վեց մեդալ. Սերյոժա Բարսեղյանը / 67 կգ / ՝ ոսկե, Գագիկ Մկրտչյանը / գերծանր քաշ / ` արծաթե, իսկ Վալերիկ Մովսիսյանը / 89 կգ / և Աշոտ Մարգարյանը / 96 կգ / ՝ բրոնզե պարգև: Երրորդն են ճանաչվել նաև աղջիկների մրցաշարի մասնակիցներ Աննա Ամրոյանը / 76 կգ / և Էմմա Պողոսյանը / 81 կգ / :