ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՄՐՑԱՍՊԱՐԵԶՈՒՄ

11:47 - 08 Փետ, 2023

Հանրապետական մրցաշարերով են տարին սկսում պատանի և երիտասարդ ձյուդոիստները: Մրցաշարերը չեն կենտրոնացվում միայն խոշոր քաղաքներում: Եվ դա լավ է, քանզի մեծանում է մարզաձևի աշխարհագրությունը: Անցած հանգստյան օրերին Չարենցավանում տեղի ունեցավ Հայաստանի պատանեկան առաջնությունը: Տատամի ելան շուրջ 140 մարզիկ – մարզուհիներ:

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին, դարձյալ Չարենցավանում,  իրենց ունակությունները կդրսևորեն ՀՀ ձյուդոյի երիտասարդական առաջնության մասնակիցները:

Ֆեդերացիայի քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի խոսքով նշած ստուգատեսներում աչքի ընկածներով կկազմվեն համապատասխան հավաքականներ, որոնք մեր երկիրը կներկայացնեն իրենց տարիքային խմբերի  միջազգային մրցումներում:

 

Այլ նորություններ