ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԽՈՍՔԸ

10:57 - 03 Փետ, 2023

<< Դոպինգը սպորտին  զրկում է գեղեցկությունից և այն  սևացնում  է խաբեությամբ: Մինչդեռ սպորտը պետք է նպաստի առողջ մրցակցությանը՝ առանց կանոնները խախտելու և ավելորդ, անիմաստ  գայթակղության մեջ ընկնելու:

Զոհաբերությունը, մարզումները, համառությունը սպորտի հիմնական տարրերն են:  Իսկ ահա դոպինգը, վտանգավոր լինելուց բացի, խաբեություն է և կեղտոտում է բնագավառը >> , - ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝  Իտալիայի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների և խաղացողների հետ հանդիպման ժամանակ։ 

Հռոմի պապը  նմանություններ է արել վոլեյբոլիստների հիմնական գործողությունների և հոգևոր որակների ու առաքինությունների միջև: Ուրեմն կամեցողությունը, նվիրելը, փոխանցելը պահանջում է նաև պատասխանատվություն, իսկ ստանալը՝ բարություն և լսելու պատրաստակամություն։ 

Մարդիկ ամեն գնով թեքվում են դեպի լույսը և  << եսն >>  է  առաջ  անցնում << մեզնից >>: Թույլերն ու անհաջողակները կարծես մի կողմ են նետված:  Ահա թե ինչու  սպորտը կարող է լինել միասնության, ինտեգրման հզոր երաշխիք և դառնալ  խաղաղության ու բարեկամության  ազդակ:  

 

 

 

Այլ նորություններ