ԿՐԿՆԵՑ ՀՀ ՌԵԿՈՐԴԸ

11:28 - 15 Դեկ, 2022

Ավստրալիայի Մելբուռնում մեկնարկել է  աշխարհի լողի առաջնությունը / 25մ. –ոց լողավազանում/:

Բատերֆլայ ոճում Արթուր Բարսեղյանը  50 մետրն անցավ  23,65 վայրկյանում և 66 մրցակիցների պայքարում ճանաչվեց 46 –րդը:  Այդ արդյունքը նրա իսկ սահմանած ՀՀ ռեկորդի կրկնություն էր, որն ընդամենը շաբաթներ առաջ գրանցել էր Կազանում անցկացված միջազգային մրցաշարում:  

Վաղը նա կմրցի  50 մետր ազատ ոճում:

Մեր երկրի երկրորդ  պատվիրակ Անի Պողոսյանը 100 մետր ազատ ոճում, 63 մասնակիցների պայքարում, ցույց տվեց 57,91 վայրկյան արդյունք և գրավեց  44-րդ տեղը։ Այս ցուցանիշը հինգ տասնորդական վայրկյանով ցածր է անձնական ռեկորդից: Մարզուհին իր ունակությունները պետք է դրսևորի նաև  50մ.  և 200մ.  ազատ ոճում։  

 

 

Այլ նորություններ