ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ

14:56 - 13 Դեկ, 2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում իրենց հարաբերությունները որոշեցին նաև 96 կգ քաշայինները:

Մեր  պատվիրակներ Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը անմասն մնացին խաղարկված պարգևներից:  

Հակոբ Մկրտչյանը երկամարտի 368 կգ (163+205) արդյունքով զբաղեցրեց   6-րդ տեղը:

Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում  կատարեց՝ 165 կգ,  իսկ հրումում զրո  ստացավ։

Աշխարհի չեմպիոն  դարձավ բահրենցի  Լեսման Պարեդեսը՝  397 կգ (185+212)։

Դեկտեմբերի 13-ին մրցահարթակ կելնեն  Տաթև Հակոբյանը, Միլենա Խաչատրյանը ( երկուսն էլ ՝ 76 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ)։

 

Այլ նորություններ