ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ

17:07 - 03 Նոյ, 2022

Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-15-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կանցկացվի  Եվրոպայի  պատանեկան առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները, որոնք թվով 31 մարզիկ – մարզուհի են:  

Մինչ մրցավայր մեկնելը իմաստուն խաղի մեր պատանի ներկայացուցիչները  մասնակցել են Ծաղկաձորում կազմակերպված  ուսումնամարզական հավաքի: Տեղի են ունեցել նաև տեսական պարապմունքներ:

Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը անցկացրել է մրցակարգին վերաբերող  մասնագիտական դասընթաց:

Եվրոպայի պատանեկան առաջնությունը բաղկացած է ինը տուրից՝ շվեյցարական մրցակարգով:  

Մրցանակակիրները հայտնի կդառնան նոյեմբերի 14-ին։

 

Այլ նորություններ