ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

11:07 - 10 Հոկ, 2022

Գերմանիայի  Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել  Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվել է  D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի ընտրանիների հետ:

Խմբերում առաջին և երկրորդ տեղերը  զբաղեցնող  թիմերը կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերի տերերը հայտնի կդառնան  Ազգերի լիգայի 2022թ.  խաղարկության արդյունքում ձևավորվող փլեյ-օֆֆ  փուլում։

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023թ. մարտ-նոյեմբեր ամիսներին։

Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024  -ի  հունիսի 14-ից`  հուլիսի 14-ը։

 

Այլ նորություններ