ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է

11:37 - 06 Սեպ, 2022

<< Կրակով-Մալոպոլսկա -  2023 >>  Եվրոպական երրորդ խաղերի կազմկոմիտեն հայտարարել է մրցույթ  այդ  միջոցառման թալիսմանի ձևավորման համար։

Նախաձեռնությանը կարող են մասնակցել  5-15 տարեկանները: Հայտերի վերջնաժամկետը սեպտեմբերի 30-նն է: 

Մարզական այդ խոշոր իրադարձության հիմնական խորհրդանիշի մրցույթի հաղթողին  սպասում են մի շարք մրցանակներ, ընտանիքի անդամների հետ մասնակցություն`   բացման -  փակման հանդիսավոր արարողություններին:  Նրանք նաև կստանան անհատական թալիսման՝ ոգեշնչված իրենց դիզայնով, և խաղերի ապրանքների նվեր - փաթեթ։ 

Մրցույթի մասնակիցներին  հնարավորություն է տրվում ցուցադրելու իրենց   գեղարվեստական և ստեղծագործական ունակությունները՝ միաժամանակ խթանելով  օլիմպիական արժեքները: 

ԵՕԿ-ի գործկոմի անդամ և 2023թ.  Եվրոպական խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է , որ   կազմկոմիտեի այդ հիանալի նախաձեռնությունը  կնպաստի  միջոցառման ընդգրկունությանը։ Աշխատանք է տարվում,  որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր բնակիչ դառնա մարզական  իրադարձության մի մասնիկը: Թալիսմանի դիզայնի մրցույթը հնարավորություն կտա մասնակիցներին   ներդրում ունենալ խաղերի հաջող կայացման գործում:

Եվրոպական երրորդ  խաղերը տեղի կունենան 2023թ.  հունիսի 21-ից հուլիսի 2-ը, որտեղ մայրցամաքի լավագույն մարզիկները կմրցեն 25 մարզաձևերում

Այլ նորություններ