ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

11:27 - 08 Հուլ, 2022

Երեւանի « Ալաշկերտը » հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղը։

Հայաստանի թիմը  սեփական հարկի տակ ընդունեց Մալթայի  « Համրունին » և հաղթեց նվազագույն ՝ 1 : 0 հաշվով։

Դիպուկությամբ աչքի ընկավ / 24 –րդ րոպեին /  Արտակ Եդիգարյանը։  

Պատասխան խաղը Մալթայում  տեղի կունենա հուլիսի 14-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։

Նույն մրցաշարի ծրագրով Երևանի «Արարատը Հյուսիսային Մակեդոնիայում 0 : 2 հաշվով տանուլ տվեց տեղի « Շկենդիանին »։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին, Երևանում: Մեկնարկը՝ 19։00-ին։ 

Այլ նորություններ