ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

12:07 - 20 Մայ, 2022

Ազգային  օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գունիլա Լինդբերգը ընդունել  է  << Գանգվոն  - 2024  >>  կազմկոմիտեի նախագահ Սու  Հեն Լիի  գլխավորած  պատվիրակությանը :

Հանդիպման ժամանակ   քննարկվել են    ԱՕԿ –ներին  աջակցելու  հարցերը:

Ձմեռային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերի կազմակերպիչները  գլխավոր քարտուղարին տեղեկացրել են,  որ իրենք  կնպաստեն  ստուգատեսի  հաջողության, խաղաղության ու  համագործակցության  գործին:

Նախապատրաստական   ծրագրի նպատակն է խրախուսել և խթանել երիտասարդների ներգրավվածությունը խաղերի կազմակերպական աշխատանքներում:

Մրցումները  կանցկացվեն  << Փհենչհան – 2018 >> ձմեռային   օլիմպիական  խաղերի  մարզահամալիրներում:

Պատանեկան սպորտի  ձմեռային համաշխարհային մարզահանդեսը Հարավային  Կորեայի Գանգվոն քաղաքում կանցկացվի  2024թ. հունվարի 19 –ից փետրվարի 1 –ը: Սպասվում է 70 երկրի  1900 մարզիկ – մարզուհու մասնակցություն:

Ասենք, որ  Սեուլում ՝ 1988թ. տեղի են ունեցել  ամառային , իսկ Փհենչհանում ՝ 2018 թ.  ձմեռային օլիմպիական խաղերը: 

 

 

Այլ նորություններ