ՄԵՐ ԹԻՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԵԴԱԼԸ

10:17 - 05 Մայ, 2022

Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալը ավելացավ:

67 կգ քաշայինների պայքարում  Գոռ Սահակյանը / Վեդի քաղաք / պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու  արժանացավ բրոնզե մեդալի: Ի դեպ, Գոռը պոկում վարժությունում պարգևատրվեց արծաթե, իսկ հրումում՝  բրոնզե պարգևով:

Այլ նորություններ