« ԷՐԵԲՈՒՆԻՆ » ՝ ՀՀ ՉԵՄՊԻՈՆ

12:07 - 04 Ապր, 2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում, անցած շաբաթ օրը, իսկական  բասկետբոլային տոն  հիշեցրեց «Ուրարտու» - «Էրեբունի» թիմերի հանդիպումը: Դա փաստորեն որոշիչ խաղ էր Հայաստանի կանոնավոր առաջնության Vbet Ա լիգայի չեմպիոնության համար: Ասենք, որ մարզադահլիճում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար. բոլոր նստելատեղերը զբաղեցրել էին մարզաձևի սիրահարները:

Նման ուշադրության հանդեպ պարտքի տակ չմնացին մարզիկ – դերակատարները: Ամբողջ խաղն ընթացավ անզիջում պայքարում: Իրար էին հաջորդում տեխնիկական բազում հնարքներն ու տարաբնույթ կոմբինացիաները: Մի խոսքով հաճելի էր հետևել մրցման ընթացքին, խաղ, որը իսկապես չեմպիոնական մրցավեճ էր և մեծ բավականություն պատճառեց ներկաներին: Իսկ արդյունքը գոհացրեց «Էրեբունի» թիմին, որը հաղթեց միավորների նվազագույն առավելությամբ / 109 : 107 / և առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Փոխչեմպիոնի պատվին արժանացավ «Ուրարտուն»,  իսկ բրոնզե մեդալակիր դարձավ «Արցախը»:

Այլ նորություններ