« ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՝ ՎԵՐՆԱԳԱՎԱԹԱԿԻՐ

11:47 - 29 Մար, 2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի բասկետբոլի Vbet սուպերգավաթի` «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը։ Մրցավեճում բովանդակալից պայքար ծավալվեց: Հանդիսականի համար հաճելի էր և այն, որ ամբողջ հանդիպման ընթացքում, ՀԲՖ –ի կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր թիմի կազմում, խաղադաշտում պարտադիր լիներ, առնվազն  երեք հայ բասկետբոլիստ:

Ուրարտացիները խաղասկզբից մինչև վերջ հաշվի մեջ պահպանեցին առավելություն, 111 : 105 հաշվով հաղթանակ տարան և տիրացան պատվավոր ավարին:

Հաղթող թիմին գավաթը հանձնեց բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ, Ա- լիգայի գլխավոր տնօրեն  Վահագն Հարությունյանը:  

 

Այլ նորություններ