Արթուր Ալեքսանյանը և Ռոման Ամոյանը եզրափակչում են. Եվրոպայի առաջնություն

15:46 - 12 Մար, 2016

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մարտի 12-ին մրցագորգ էին դուրս եկել 59 կգ, 66 կգ, 98 կգ և 130 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները:

59 կգ քաշային Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության հասավ  խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի  Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին: Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովը:

98 կգ քաշային կարգի աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության հասավ ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին: Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը ռուս Նիկիտա Մելնիկովն է:

66 կգ և 130 կգ քաշային ըմբիշների արդյունքներն՝ այստեղ:

Լուսանկարներն՝ այստեղ

Լատվիա, Ռիգա

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ