ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

15:01 - 16 Փետ, 2022

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում  կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը:

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի թիմերի հետ: Առաջնությունը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝  Մալթայի Տա-Քալի քաղաքում:

Մինչև 16 տարեկան տղաների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի և Մոլդովայի իրենց հասակակաիցների հետ:

Խաղերը կանցկացվեն հուլիսի 12-17-ը՝  Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Մինչև 18 տարեկանների մեր թիմը B ենթախմբում կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումները նշանակված են հուլիսի 24-31-ը՝ Սան Մարինոյում:

Մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում:Մրցակիցներն են  Կիպրոսի և Մոլդովայի թիմերը: Հանդիպումները ՝ հուլիսի 12-17-ը՝ Ալբանիայի Կորչե քաղաքում:

Մինչև 20 տարեկան բասկետբոլիստուհիների հավաքականը B դիվիզիոնի B ենթախմբում է և  կմրցի Իսլանդիայի, Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերի հետ:

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-17-ը՝  Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:

 

Այլ նորություններ