ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՎ

11:07 - 10 Հուն, 2022

Վաղը ՝ հունվարի 11-ին ժամը՝ 15։00 –ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը  տեղի կունենան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման արարողությունները:

Տղամարդկանց 82-րդ առաջնությունում հանդես  կգան Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց 77-րդ  առաջնությանը կմասնակցեն  Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը  և Նարե Առաքելյանը:

 

Այլ նորություններ