. . . ԸՆԴԱՄԵՆԸ 32 ՕՐ

11:17 - 03 Հուն, 2022

Պեկինի  ձմեռային օլիմպիական խաղերում  կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսված են համապատասխան  սահմանափակումներ: Նպատակը մասնակիցների անվտանգության ապահովումն է:

ՄՕԿ- ն այս առումով  սերտորեն  համագործակցում է  չինացի գործընկերների հետ:  Հրատարակված ձեռնարկները հիմնված են  գիտական խորհուրդների մշակումների վրա  և համապատասխանում են  համավարակի  իրավիճակի զարգացման փոփոխություններին:

Ինչ վերաբերում է օրերս  տափօղակով հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության ընդհատմանը, ապա ՄՕԿ –ը  օգտագործում  է միջազգային  այլ մարզական  իրադարձությունների փորձը, ներառյալ՝  Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի հաջողությունը և կորոնավիրուսային քաղաքականությունը:

Պեկինի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 32 օր:

Այլ նորություններ