Ըմբիշ Շամիր Աթյանին չհաջողվեց մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում

23:40 - 08 Մար, 2016

Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

86 կգ քաշային Շամիր Աթյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ուկրաինացի Իբրահիմ Ալդաթովին: Հայ մարզիկը զիջեց 10:2 հաշվով:

Մարտի 9-ին մրցագորգ են դուրս գալու 65 կգ և 97 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանը 65 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չունի: 97 կգ քաշային կարգում կպայքարի Անդրանիկ Գալստյանը:

Լուսանկարներն` այստեղ

Լատվիա, Ռիգա

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ