Քաթարի Դոհայում , օգոստոսի 29-30-ը, տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / հերթական կոնգրեսը:
Հաստատվել է կազմակերպության նոր կանոնադրությունը: Նրանք , ովքեր վերջին քառորդ դարում առնչվել են արգելված դեղամիջոցների շուրջ եղած սկանդալներին՝ անկարող են առաջադրվել IWF- ի պաշտոններում: Համաժողովում քննարկվել են բազմաթիվ հարցեր: Առաջարկություններով հանդես են եկել Գերմանիայի և Անգլիայի ներկայացուցիչները:
Նշվում է, որ բարեփոխումնեըը և Տոկիոյի խաղերում կատարած դոպինգ -թեստերի մաքրությունը հուշում են, որ ծանրամարտը իր տեղը կպահպանի օլիմպիական խաղերի ծրագրում:
Հարկ է հիշել, որ ՄՕԿ -ը բազմիցս դժգոհություն է հայտնել IWF- ից ՝ սպառնալով մարզաձևը հանել օլիմպիական խաղերի ցանկից:
Նոր կանոնադրությունը ստեղծվել է միջազգային օլիմպիական կոմիտեի առաջարկությունների հիման վրա, հետևաբար, ծանրամարտը պատժելու պատճառ չի լինի:
Այնուամենայնիվ, 2009 – 2019թթ. համաշխարհային ծանրամարտում գրանցվել է 146 դոպինգի օգտագործման փաստ: Հենց այդ պատճառով Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում կտրուկ նվազեց մասնակից ծանրորդների թիվը: Մի շարք երկրների արգելվեց նույնիսկ օլիմպիական ունենալ / Թաիլանդ, Ռումինիա, Մալայզիա և այլն /, իսկ շատ թիմերի հատկացվեցին նվազագույն քանակի ուղեգրեր: