Կայացել է ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

11:18 - 15 Փետ, 2016

Երևանում կայացել է ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացան Նունե Նազարյանը (52 կգ), Աննա Մկրտչյանը (52 + կգ), Էրիկ Հարությունյանը (55 կգ), Տիգրան Բադալյանը (60 կգ), Ռոբերտ Գաբրիելյանը (66 կգ), Հարություն Առաքելյանը (73 կգ), Դավիթ Նալբանդյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ), Գառնիկ Սարոյանը (90 + կգ):

Երիտասարդական առաջնությանը մասնակցում  էր 77 մարզիկ:

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

Այլ նորություններ