ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՌՅԱԿԸ

11:51 - 19 Մար, 2021

Հայտնի դարձավ  Հայաստանի կանանց բասկետբոլի  VBET առաջնության  լավագույն քառյյակը:  Վերջին ՝ վեցերորդ շրջանի ավարտից հետո, փլեյ-օֆֆ –ում, միմյանց հետ կմրցեն  հետևյալ զույգերը. մարտի 24 ին  և ապրիլի 2 –ին ՝ << Լես ֆոքսես   >> - << Էրեբունի >> ,  իսկ մարտի 31 –ին և ապրիլի 5 –ին ՝  << Երևան Բասկետ >>  - <<  Հատիս >>  թիմերը:  

Եզրափակիչ կմտնի այն երկյակը, որը մրցակցի նկատմամբ կհասնի երկու հաղթանակի: Մյուս երկու թիմերը կխաղան  երրորդ տեղի համար:

Առաջնության ավարտից հետո մրցաշարային աղյուսակում վեցյակը դասավորվել  է հետևյալ հաջորդականությամբ.

 

 Աղյուսակից երևում է, որ հինգերորդ և վեցերորդ տեղերը գրաված <<  Արցախը >>  և  << Գյումրին >>  դուրս են մնացել մրցանակների համար մղվող հետագա պայքարից:

 

 

 

Այլ նորություններ