Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Շիրակի մարզի սպորտի ղեկավար Վաչագան Վարդանյանը երկարամյա աշխատանքային գործունեության և 60- ամյակի առթիվ պարգևատրվել է ՀԱՕԿ –ի << Վարազդատ Արշակունի >> մեդալով։
Պարգևը հանձնել են ՀԱՕԿ –ի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը և վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը:
Վաչագան Վարդանյանն ունի ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործչի կոչումներ: Պարգևատրվել է մի շարք հուշամեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով։