Ծաղկաձորում արդեն երկու օր է, որ ուսումնամարզական հավաք են սկսել ՀՀ ազատ և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները։ 14 – օրյա մարզումները մասնակիցների ընդհանուր ֆիզպատրաստականության որակները բարելավելու նպատակ են հետապնդում։ Մրցագորգի վարպետները ցանկանում են հնարավորիս շատ օլիմպիական ուղեգրեր նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Առջևում վարկանիշային մրցաշարերն են, որոնցում հաջողության հասնելու հույս են փայփայում մեր թիմերը։
Հավելենք, որ ծաղկաձորյան հավաքին մասնակցում է նաև հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը։