ՄԵԴ ՖՈՔՍԻՍԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

11:47 - 17 Դեկ, 2020

Հայաստանի բասկետբոլի  Ա-Լիգայի տղամարդկանց  կանոնավոր առաջնության հերթական տուրի  << Մեդ Ֆոքսիս >> - ԲԿՄԱ խաղում հաղթել են   տանտերերը՝ 128 ։ 87:

Առաջին, երկրորդ և  չորրորդ քառորդներում հաղթել է  << Մեդ Ֆոքսիսը >> , իսկ երրորդում՝ ԲԿՄԱ- ն։

Խաղում արդյունավետ է եղել  Լիսթր Անտուանը / << Մեդ ֆոքսիս >>,  36 միավոր /։ Նա նաև մեկ  անգամ տիրել է  օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրել  երեք  արդյունավետ փոխանցում:

Այս հաղթանակից հետո << Մեդ Ֆոքսիսը >> 33 միավորով երկրորդն է, իսկ ԲԿՄԱ-ն  յոթերորդ հորիզոնականում է ՝ 23 միավոր:

 

Այլ նորություններ