Թենիսիստ Անի Ամիրաղյանը Թուրքիայի մրցաշարի քառորդ եզրափակչում է

17:10 - 04 Փետ, 2016

Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը կրկին հաղթանակ է տոնել Թուրքիայում ընթացող միջազգային մրցաշարում:

Անթալիայում ընթացող GD tennis cup women's մրցաշարի 1/8 եզրափակչում Ամիրաղյանը 6:2,6:2 հաշվով գերազանցել է ֆրանսուհի Ժոզեֆին Բուալեմին:

Քառորդ եզրափակչում հայ թենիսիստը կմրցի Շաեֆեր-Կուրց զույգի հաղթողի հետ:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ