ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻ

11:47 - 24 Նոյ, 2020

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը  կանցկացվի Մոսկվայում, դեկտեմբերի 18 -19-ը։ Մրցաշարը նվիրված է  մարզաձևի հիմնադիրներից ռուս Անատոլի Խառլամպիևի հիշատակին։ Միջոցառումը  հասկանալի պատճառով կկայանա  առանց հանդիսականի։

Մեդալները կխաղարկվեն  տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյում: 

Գավաթի առաջին խաղարկությունը  տեղի է ունեցել 1980 թվականին ,իսկ 1983 –ից   հաղթողներին շնորհվում է միջազգային կարգի սպորտի  վարպետի կոչում: 

 

Այլ նորություններ