ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ ՉԳԵՐԱԶԱՆՑՎԱԾ ՌԵԿՈՐԴԱԿՐԻՆ

10:34 - 14 Սեպ, 2020

Ֆրանսիայի  Ալբի քաղաքում կայացած համաժողովը նվիրված էր  այդ երկրի  աթլետիկայի ֆեդերացիայի հիմնադրման 100 –ամյակին։ Աշխատանքներին մասնակցեցին 155 պատվիրակներ  և պատվավոր հյուրեր:

Հոբելյանական  հանդիսության ժամանակ պարգևներ ստացան  մի շարք անվանի գործիչներ, մարզիկներ ու վետերաններ։

Պարգևատրվածների թվում էր նա գյումրեցի լեգենդար հեռացատկորդ,  Եվրոպայի  անգերազանցելի ռեկորդակիր   / 8մ. 86սմ. /, մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Գնահատել են Հայաստանի և Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիաների սերտ  համագործակցությունն ու արդյունավետ աշխատանքը։

 

 

Այլ նորություններ