2022թ․ ձմեռային օլիմպիական խաղերի բժշկական կենտրոնի կառուցումը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ։ Արդեն պատրաստ են հիվանդանոցը և բուժկենտրոնը։ Տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են բոլոր չափանիշներին: Հիվանդանոցն ունի հարմարավետ սենյակներ, վիրաբուժարաններ և մասնագիտական 18 բաժանմունք:
Խաղերի ընթացքում մարզիկներին, աշխատակիցներին և հյուրերին կտրամադրվի բարձրորակ բժշկական օգնություն:
Ակնկալվում է, որ օլիմպիական խաղերից հետո կլինիկան կծառայի ձմեռային մարզաձևերում վնասվածքների կանխարգելման, մարզիկներին առաջին բուժօգնության, ախտորոշման և վերականգնման վերաբերյալ հետազոտություններ անցկացնելուն։
Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներին օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար կգործի փրկարարական թիմ, որում ընդգրկված կլինեն Պեկինի հիվանդանոցների 101 մասնագետներ։