Ծաղկաձորում անցկացվում է դահուկասահքի մարզչական դասընթաց

13:53 - 14 Հուն, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի դահուկասահքի ֆեդերացիայի հետ համատեղ Ծաղկաձորում անցկացնում են մարզիչների վերապատրաստման սեմինարներ-դասընթաց:

«Դասընթացն անցկացվում է ՄՕԿ-ի «Համերաշխություն» ծրագրի շրջանակներում: Սա քառակողմ համագործակցություն է՝ ՄՕԿ, ՀԱՕԿ, Դահուկասահքի Հայաստանի ֆեդերացիա և Դահուկսահքի միջազգային ֆեդերացիա: Դասընթացին մասնակցում են 20 մարզիչ՝ Հայաստանի բոլոր շրջաններից: Հայ մարզիկների հետ են աշխատում նաև նորվեգացի մասնագետները: Սեմիաներին կմասնակցի նաև Նորվեգիայի դահուկասահքի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասահքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Դասընթացները մեկնարկել են հունվարի 13-ին և կեզրափակվեն հունվարի 18-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ