ՕԳՏԱԿԱՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

12:17 - 18 Ապր, 2020

Աթլետիկայի միջազգային   ֆեդերացիան  և ապահովագրության ու   ռիսկային գործոնների վարչության  միջազգային իստիտուտը /  IIRM /    ստեղծել են  աշխատանքային խումբ։ Դրանում  կընդգրկվեն  բժշկական ամբիոնների,  մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ , COVID-19 –ի գծով  անկախ փորձագետներ և այլոք։ Կգործի  նաև խորհրդատվական մարմին, որը կհամալրվի տարբեր ոլորտների պատվիրակներով։

Այս ամենն արվում է  կորոնավիրուսի և վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման  համար։

Աշխատանքային խումբն իր առաջին հանդիպումը կանցկացնի ապրիլի 20-ին՝ հնարավորինս արագ ուղեցույցներ պատրաստելու համար:

Այլ նորություններ