Օլիմպիական խաղերի մանիֆեստը վաճառվել է աճուրդում

09:00 - 24 Դեկ, 2019

Ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր Պյեր դե Կուբերտենի մանիֆեստի (ծրագրային դիմում) բնօրինակը վաճառվել է «Սոտբիս» աճուրդում։ 

Նյու Յորքում տեղի ունեցած աճուրդում մանիֆեստը վաճառվել է 8.8 միլիոն դոլարով: Աճուրդի սկզբնական գինը 500 հազար դոլար էր:
Պյեր դե Կուբերտենը մանիֆեստը գրել է 1892 թվականին: 14 էջից կազմված ձեռագիր նյութում, որը գրված է ֆրանսերեն, ֆրանսիացի արիստոկրատը ժամանակակից Օլիմպիական խաղերը ներկայացնելուց բացի, պատմում է այն մասին, որ ժողովուրդների միջև պայքարը պետք է լինի միայն սպորտում:
Ձեռագիրը նախկինում երբեք չէր ցուցադրվել հանրությանը, իսկ բարձրորակ կրկնօրինակը 2009-ին ցուցադրվել է Կոպենհագենում տեղի ունեցած օլիմպիական համաժողովի ժամանակ։

Այլ նորություններ