Պատանեկան Օլիմպիական խաղերի ծրագիրը հաստատվել է

15:46 - 07 Դեկ, 2019

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը հաստատել է Սենեգալի մայրաքաղաք Դակարում 2022 թվականին կայանալիք պատանեկան ամառային Օլիմպիական խաղերի ծրագիրը:

Պատանեկան Օլիմպիական խաղերում առաջին անգամ բռնցքամարտում, սպորտային մարմնամարզությունում ու ըմբշամարտում մեդալների համար կպայքարեն հավասար քանակությամբ տղաներ և աղջիկներ: Մասնակիցների թվի ավելացման պատճառով կազմակերպիչները որոշել են մարզիկներին Օլիմպիական ավանում տեղավորել 2 փուլով: Սպասվում է, որ մարզիկների առաջին խումբը ելույթն ավարտելուց հետո կուղևորվի տուն՝ տեղ ազատելով մյուսների համար:

Հիշեցնենք, որ Սենեգալն առաջին աֆրիկյան երկիրն է, որտեղ կանցկացվեն Օլիմպիական խաղեր:

Այլ նորություններ