Grand Ches Tour-ի եզրափակիչ դուրս եկած Լևոն Արոնյանը չի մասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին

16:08 - 30 Նոյ, 2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նվաճել է Grand Ches Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Դեկտեմբերի 2-8-ը Լոնդոնում կայանալիք մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Հայ գրոսմայստերը սոցցանցերում հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի դեկտեմբերի 11-24-ը Երուսաղեմում անցկացվելիք ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը մասնակցել էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված Tata Steel Chess India Rapid & Blitz արագ շախմատի և կայծակնային խաղի մրցաշարին, որը Grand Chess Tour-ի փուլերից է: Արագ շախմատի 9 տուրերի և կայծակնային խաղի 18 պարտիաների արդյունքում նա հավաքել է 13 միավոր և գրավել վերջին՝ 10-րդ տեղը:

Այլ նորություններ